2024-10-21 13:48
Լրատվական գործակալություններ
0
Մոլդովան նախագահ կընտրի 2-րդ փուլով, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին
Մայա Սանդուն և Ալեքսանդր Ստոյանոգլոն կպայքարեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին վկայում են 98,51 տոկոս ընտրաթերթիկների մշակումից հետո ստացված տվյալները։ Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ 1-ին փուլում հաղթելու համար։
Նախնական արդյունքների համաձայն՝ Մայա Սանդուի օգտին քվեարկել է 640 881 ընտրող (42,07 տոկոս)։
Ալեքսանդր Ստոյանոգլոն երկրորդ տեղում է, նրան աջակցել է 400 208 քաղաքացի՝ ընտրողների ընդհանուր թվի 26,27 տոկոսը։
ԿԸՀ տվյալներով՝ Մայա Սանդուն հաղթում է մոտ 240 673 ձայն տարբերությամբ։
Ռենատո Ուսատին երրորդ տեղում է ՝ 209 011 ձայն (13,72 տոկոս)։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ընտրությունները տեղի կունենան երկու շաբաթ հետո, կիրակի, 2024թ. նոյեմբերի 3-ին։
News.am