Ադրբեջանն ամբողջությամբ քանդել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը
Հոկտեմբերի ընթացքում Ադրբեջանի վարչակազմը ամբողջությամբ քանդել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնը, հայտարարել է Արցախի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Սերգեյ Շահվերդյանը։
«Առնվազն 6,5 հեկտար բնակելի շենքեր հողին են հավասարեցվել, այդ թվում՝ պատմական շենքեր, խորհրդային ժամանակաշրջանի մեկ բազմաբնակարան շենք, հասարակական նշանակության շենքեր»,- գրել է Շահվերդյանը Facebook-ում։
Նա իր հրապարակմանը կցել է նախօրեին հրապարակված տեսանյութի վրա հիմնված քարտեզը, տեսանյութը նկարահանվել է ժամանակակից բնակելի շենքից, որտեղ տեղակայված են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները բնակարանները։
«Սա նշանակում է, որ տեսահոլովակի հրապարակումը նպատակ ունի բարոյալքել արցախցիներին, զրկել վերադառնալու կամքից և հույսից։ Շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսներում մեզ համար անհայտ բան է կատարվում»,- գրել է Շահվերդյանը։
Նովոստի–Արմենիա