Կազանում մեկնարկում է BRICS–ի գագաթնաժողովը

Կազանում այսօր մեկնարկում է BRICS–ի 16-րդ գագաթնաժողովը

Թաթարստանի մայրաքաղաքում` Կազանում այսօր մեկնարկում է BRICS–ի 16-րդ գագաթնաժողովը, որ կնախագահի Վլադիմիր Պուտինը։ Այն կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։

Գագաթնաժողովին սպասվում է մոտ 20 հազար պատվիրակ՝ 36 երկրներից, որոնցից 22-ը կներկայացնեն պետական ​​ղեկավարները։

Հիմնական թեման է «Բազմակողմանիության ամրապնդումը՝ հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության»։

Հիշեցնենք, որ BRICS–ի գագաթնաժողովին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը BRICS–ին անդամակցության հայտ է ներկայացրել, որը կքննարկվի այս գագաթնաժողովում։ Կառույցին միանալու մասին հայտնել է նաև Թուրքիան։

Aysor.am