Երևանում ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկով ծածկող կինը

Երևանում հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակչուհի Հասմիկ Գ.-ն: ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ կինը կասկածվում է Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկով ծածկելու մեջ։

Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե։

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում լուսանկարներ էին տարածվել, որոնցում 44-օրյայի մասնակից տղաների նկարները ներկով էին ծածկված։ Մարդիկ ահազանգում էին վանդալիզմի մասին։

Sputnik Արմենիա