«Հայաքվե»․ Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում

Ադրբեջանի նպատակը Հայաստանի պետականության վերացումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

«Պատերազմի վախը մեր գլխին որպես մահակ անընդհատ թափ տալով՝ Ադրբեջանը մեզ պարտադրում է զիջումներ Հայաստանի տարածքի ու ինքնիշխանության հաշվին։

Նրա պահանջները հարաճուն են։ Նա «անկլավների» պահանջով հավակնում է Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող, ռազմավարական նշանակության տարածքների, արտատարածքային հիմունքներով միջանցքի, մեծ ծավալի ռազմատուգանքների, ադրբեջանցի «փախստականների»՝ ՀՀ-ում բնակեցման, ՀՀ-ի զինուժի նշանակալի կրճատման ու ապառազմականացման։ ՀՀ իշխանությունների կողմից դիմակայության բացակայության պայմաններում Ադրբեջանի պահանջների քայլ առ քայլ իրացումը նվազեցնում է Հայաստանի՝ որպես պետության կենսունակությունը, նրան զրկում իր ազգային-պետական շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։

Այս ամենը Հայաստանի ինքնիշխանության բովանդակությունը կազմող հանգամանքներ են։ Ադրբեջանի այս սանձարձակությանը պետք է ցույց տրվի ազգային, համահայկական դիմակայություն»,- ասված է հայտարարության մեջ։

Verelq.am