Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել «Քաղացաիկան պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին և պահանջում է, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական տա»,– նշում է թերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին և ներկա փոխքաղաքապետները: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել։

Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց նոյեմբերի 4-ին։

Sputnik Արմենիա