«Ժողովուրդ». ԻՆՉՊԻՍԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԹՈՂԵՑ «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ ՓԲԸ»-ԻՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ՈՂԲԱԼԻ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Թեև փաստաթղթերով կամ իրականում ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլևս կապ չունի միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն այժմ «Դատալեքս»-ն է ողողված հիշյալ ընկերության դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչև բանկերին փոխկապակցված կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ։

«Արինս Կապիտալ», «Ռոգո ինշուրանս», «Արգիշտի 2», «Վիկան», «Բետոնագործ», Սևակ Բոյաջյան և գուցե այլք փորձում են արդարադատություն գտնել «Եվրոասֆալտի» դեմ պայքարում։

«Ժողովուրդ»-ը կհետևի սույն դատական գործերի ընթացքին՝ հասկանալու, թե Ալեն Սիմոնյանի բանակի ընկերը ինչեր է թույլ տվել»:

News.am