Բեյրութի ծայրամասում գտել են «Հեզբոլլահի» գործադիր խորհրդի սպանված ղեկավարի դին

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են «Հեզբոլլահի» գործադիր խորհրդի սպանված ղեկավարի՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինի դին փլատակները մաքրելիս Էլ-Մրեյջի շրջանում (Բեյրութի ծայրամաս)։ Այս մասին տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ շիա քաղաքական գործիչը համարվում էր «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդը Բեյրութի հարավում սեպտեմբերի 27-ին շեյխ Հասան Նասրալայի սպանությունից հետո։

Սաֆի ադ-Դինը զոհվել է հոկտեմբերի 3-ին Էլ-Մրեյջի շրջանի բունկերին հարվածելու ժամանակ։ Փլատակները մաքրելիս փրկարարները հանել են «Հեզբոլլահի» 23 անդամների մարմինները, որոնք մասնակցել էին Սաֆի ադ-Դինի կողմից անցկացվող խորհրդակցությանը։

News.am