2024-10-23 14:14
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանի օկուպացրած Ստեփանակերտում վախճանվել է տարեց մի հայուհի
Ադրբեջանի օկուպացրած Ստեփանակերտում վախճանվել է տարեց մի հայուհի, սակավաթիվ հայերից մեկը, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում օկուպացիայից հետո։
Oxu.Az-ի տեղեկացմամբ, հղում կատարելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, Վերա Աղասյանը (1954թ. ծնվ.) մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան։
Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ կինը մահացել է սուր թոք-սրտային անբավարարությունից թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։
Հիշեցնենք, որ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Ստեփանակերտում մնացել էին մի քանի տարեց և հիվանդ հայեր, որոնք չէին դիմանա ճանապարհին, և նախընտրել էին մնալ Ստեփանակերտում։
News.am