Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի երկրներին կոչ է արել արևմտյան պատժամիջոցներին հակազդելու մոդել մշակել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի երկրներին կոչ է արել համատեղ գործողություններ ձեռնարկել արևմտյան պատժամիջոցների դեմ: Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցներին հակազդելը միավորումից քայլեր է պահանջում և կոլեկտիվ մեխանիզմների ստեղծում։ Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը:
«Կարևորագույն մարտահրավերներից մեկը, որ արևմտյան երկրները, միակողմանի մոտեցում ցուցաբերելով, պարտադրել են անկախ և ազատատենչ երկրներին՝ տնտեսական պատժամիջոցներն են։ Մի քանի տարի առաջ պատժամիջոցների տակ գտնվող երկրների թիվն անգամ մեկ ձեռքի մատների քանակին չէր հասնում, սակայն այժմ տասնյակ երկրներում միլիոնավոր մարդիկ դարձել են մարդու իրավունքների խախտմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների թիրախ», - Փեզեշքիանի խոսքերն են մեջբերել իրանական ԶԼՄ-ները։
Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բազմիցս արտահայտել են պատժամիջոցներին իրենց անհամաձայնությունը, ավելին` նման դիրքորոշումն իր արտացոլումն է գտել Կազանի հռչակագրում և այլ փաստաթղթերում, բայց որպեսզի ոչ մի երկիր համարձակություն և հնարավորություն չունենա ապագայում պատժամիջոցներ կիրառել ուրիշների դեմ, անհրաժեշտ է ձեռնարկել գործնական և հաշվարկված քայլեր:
Sputnik Արմենիա