Իրանը և Ադրբեջանը «գրեթե համաձայնեցրել» են Աղբենդ-Սալամ-Մելիք երկաթուղային երթուղին

«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն Իրանի գործընկերների հետ գրեթե համաձայնեցրել է Աղբենդ-Սալամ-Մելիք երկաթուղու առավել ընդունելի երթուղին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։

Նրա խոսքով՝ ներկայում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցումը շարունակվում է արագացված տեմպերով։ Հերթական փուլում կատարվում են Նախիջևանի երկաթուղու վերակառուցման նախագծափաստաթղթավորման աշխատանքները։

Ռովշան Ռուստամովը նաև նշել է, որ ներկայում իրանական կողմից բանակցություններ են վարվում կամուրջների և երկաթգծի անցնելու տեղի մասին։

News.am