2024-10-23 19:37
Լրատվական գործակալություններ
0
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Անկարայում՝ թուրքական TUSAŞ ավիաարտադրող ընկերությունում, պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ:
Նախնական տվյալներով՝ կատարվածն ահաբեկչություն է, որի շրջանակներում արդեն կան ձերբակալվածներ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հաստատելով տեղեկությունը։
«Հարձակման արդյունքում, ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նախարարը։
Զոհերի ու տուժածների թվի մասին այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Tusaş-ն աշխարհի 100 լավագույն ինքնաթիռ արտադրող ընկերություններից մեկն է, որը զբաղվում է անօդաչու սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների և տիեզերական արդյունաբերության օբյեկտների մշակմամբ։
Tert.am