Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելացել է
Անկարայում TUSAŞ ավիատիեզերական ընկերությունում ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:
Հայտնել էինք, որ այսօր պայթյուն է որոտացել Անկարայի Քահրամանղազան շրջանում` ռազմական ինքնաթիռներ, ԱԹՍ–ներ և տիեզերական սարքավորումներ արտադրող թուրքական կորպորացիայի շենքի մոտ, այնուհետև հրաձգություն է սկսվել: Հարձակվողներից երկուսը սպանվել են ուժայինների կողմից։ Անկարայի գլխավոր դատախազությունը սկսել է ահաբեկչության հետաքննությունը։
«Զոհերի թիվը հասել է 5-ի։ Տուժել է 22 մարդ, նրանցից 19-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում, երկուսի վիճակը ծանր է»,-լրագրողներին հայտնել է նախարարը։
Երլիքայի խոսքով` Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ Անկարայում ահաբեկչությունն իրականացրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (արգելված է Թուրքիայում) անդամները:
«Ահաբեկիչների ինքնության նույնականացման գործընթացը շարունակվում է։ Մեր գնահատմամբ` ահաբեկիչությունը ՔԱԿ-ի ձեռքի գործն է։ Հենց հստակ ապացույցներ ստանանք, կտեղեկացնենք հանրությանը»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Անկարայում` ռազմական ինքնաթիռներ, ԱԹՍ–ներ և տիեզերական սարքավորումներ արտադրող թուրքական TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, երկու պայթյուն էր որոտացել։
Sputnik Արմենիա