Ընտրություններից երեք օր առաջ Թբիլիսիի Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք է

Թբիլիսիի Ազատության հրապարակում մեկնարկել է իշխող կուսակցության մեծ նախընտրական հանրահավաքը։

«Երազանքի» աջակիցների շարասյունը, որը Ազատության հրապարակ էր եկել բրավուրային երաժշտության ուղեկցությամբ, ղեկավարում էին Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Ցոտնե Իվանիշվիլին, օլիմպիական չեմպիոն Գենո Պետրիաշվիլին և պարաատլետ Վախթանգ Ախոբաձեն։

Ընտրություններից երեք օր առաջ «Վրացական երազանքը», որն ակնկալում է ստանալ ձայների 60%-ը, որոշեց ցույց տալ ընտրողների զանգվածային աջակցությունը. Թբիլիսիի կենտրոնը լեփ-լեցուն է ավտոբուսներով, որոնք բնակիչներ են բերում շրջաններից։

Քաղաքի կենտրոնը գրեթե մեկ օր փակ է երթևեկության համար։

«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ իրենք սպասում էին «հարյուր հազարների» հանրահավաքին:

Օրվա ընթացքում Թբիլիսիի փողոցներով մոտոցիկլետային երթ է կազմակերպվել «Վրացական երազանքի» դրոշներով։

Ակնկալվում է, որ հանրահավաքը, խոստացված համերգի հետ մեկտեղ, կտևի մոտ երեք ժամ։

Երեք օր առաջ նույն հրապարակը լցված էր «Վրաստանն ընտրում է Եվրամիությանը» քաղաքացիական ակցիայի մասնակիցներով, որին աջակցում էր ընդդիմությունը։

ORAGIR.NEWS