«Հայաքվե» Ադրբեջանի բռնապետը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականություն
Արցախի իրավունքների իրացմանը, ՀՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ցանկացած հանրային, քաղաքական նախաձեռնություն` ունենա այն գործող իշխանություններին քննադատող համատեքստ, թե ոչ, Ադրբեջանի կողմից գնահատվում է որպես ռևանշիզմ, որն արտահայտվում է բռնապետ Ալիևի և նրա խամաճիկների կողմից հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
«Ադրբեջանի բռնապետը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ին անկլավների և միջանցքի անվան տակ նոր զիջումներ է պարտադրում, սպառնում նոր ներխուժումներով, հետևաբար՝ այս պայմաններում, շանտաժի այս մթնոլորտում ՀՀ-ն և նրա անունից բանակցողն իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասված է հայտարարության մեջ։
Verelq.am