2024-10-24 15:48
Լրատվական գործակալություններ
0
Պարսյան․ Կառավարությունը պարտավոր է վերանայել բանկային համակարգի հարկային քաղաքականությունը
Հաշվի առնելով վերջին տարիների և այս տարվա բանկային համակարգի աննախադեպ բարձր շահույթի մեծությունները` ՀՀ կառավարությունը պարտավոր է վերանայել հարկային քաղաքականությունը այս ոլորտում, ինչը թույլ կտա իրատեսական դարձնել 2025 և հաջորդ տարիների պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Այս մասին իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաև հավելել է. «Երբ կառավարությունը ՓՄՁ ոլորտը լրացուցիչ և չհիմնավերված հարկային բեռի տակ է դնում, պետք է զուգահեռ դիտարկի բարձր շահութաբերություն ապահովող ոլորտների հարկումը` չվախենալով ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և կառավարությունում նստած որոշ անդամների ակտիվ լոբինգից»:
News.am