ԶՊՄԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանի կալանքի ժամկետը երկարացվել է

ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է Ամբարյանի կալանավորման ժամկետը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է, ձերբակալվել է՝ մեղադրյալի կարգավիճակով։ Սույն գործով ձերբակալվել էր նաև Նարեկ Ամբարյանը։

Քննիչը միջնորդել էր նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, ինչը բավարարվել էր, ըստ այդմ, Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միոջոց է կիրառվել կալանավորումը երկու ամսով, Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրանց, ըստ էության, գործարք է առաջարկվել՝ պետբյուջե վճարել բավականին կլորիկ գումար վճարել որպես փոխհատուցում՝ ազատության դիմաց։

Թե՛ Հակոբյանի, թե՛ Ամբարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել, որոնք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է՝ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումներն անփոփոխ։

News.am