Իրանի ԱԳՆ. ՄԱԿ-ն ընկճվածության չափ անարդյունավետ հարթակ է դարձել
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ը գլուխ չի հանում իր առջև դրված խնդրից և Գազայում Իսրայելի պատերազմի դեմ անարդյունավետ հարթակ է դառնում, գրում է Mehr գործակալությունը։
X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Բաղային նշել է, որ հոկտեմբերի 24-ը Միավորված ազգերի կազմակերպության օրն է և հռետորական հարց է ուղղել՝ «որտե՞ղ է այսօր ՄԱԿ-ը»:
«Ստեղծված 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ հաջորդ սերունդներին պատերազմից և վայրագություններից փրկելու և օրենքի գերակայությունն ու արդարությունը խթանելու նպատակով, Միավորված ազգերի կազմակերպությունը դարձել է ցավալիորեն անարդյունավետ հարթակ, որն ի վիճակի չէ որևէ արդյունավետ կոլեկտիվ գործողություն ձեռնարկել Գազայում Իսրայելի մոլագար ցեղասպանությունը, և նրա ագրեսիվ պատերազմը Լիբանանում և դրանից դուրս կասեցնելու համար: ՄԱԿ-ը, դժբախտաբար, գլուխ չի հանում իր առջև դրված խնդրից, քանի որ օկուպացիոն ռեժիմին ԱՄՆ անվերապահ աջակցությունն այնքան է քաջալերել ռեժիմին, որ նա ընդլայնել է իր ագրեսիան և վայրագություններն ամբողջ տարածաշրջանում, սպանել ՄԱԿ-ի 230 աշխատակիցների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայտարարել անցանկալի անձ, պատառոտել ՄԱԿ-ի կանոնադրությունը և անտեսել՝ Գազայում սարսափելի ցեղասպանությունը դադարեցնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը»,- գրել է նա։
Ըստ Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի՝ ՄԱԿ-ը չի սահմանափակվում միայն Միացյալ Նահանգներով։
Նա հավելել է, որ միջազգային կառույցը պետք է վերականգնվի պատասխանատու անդամակցության միջոցով՝ «սրիկա պատերազմ հրահրողներին հակազդելու համար»:
News.am