2024-10-25 09:22
Լրատվական գործակալություններ
0
Հոկտեմբերի 25-ին՝ նախագահական նստավայր. Սրբազան պայքարը հայտարարություն է տարածել
Սրբազան պայքար տելեգրամյան էջը հաղորդում է, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին, Սրբազան պայքարի անդամները հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի առջև։
«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։ Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։ Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականպես Նիկոլի ծառայի վերածվելուց։ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- նշված է ալիքի հաղորդագրության մեջ։
News.am