ՔՊ-ն արդարադատության նախարարի 2 նոր թեկնածու ունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ արդարադատության նախարարի 2 նոր թեկնածու ունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթի տեղեկություններով՝ նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Նշվում է, որ վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։

Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 9–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում դեմ են քվեարկել ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությանը։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ իշխող կուսակցությունը նոր թեկնածուներր է գտել Մինասյանին փոխարինելու համար։

Նշվում է, որ հոկտեմբերի 22–ին կայացած վարչության նիստում արդարադատության նախարարի 4 թեկնածուները ծավալուն ելույթներով են հանդես եկել։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, որը ևս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։

Sputnik Արմենիա