Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա են իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցները հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նախապես հայտարարելվել էր, որ պահանջելու են, որ նախագահը չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
«Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց»,-ասված էր «Սրբազան շարժման» հայտարարության մեջ:
Սակայն մի քանի ժամ առաջ լուր տարածվեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է այն: Ավելին, այն ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այստեղ է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչքան ավելի հակահայ է այդ փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում: Հւիշեք, թե ինչքան արագ եղահ Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը՝ առանց որևէ օրինական հիմքի: Մարդիկ Արցախ են հայաթափել մի քանի տարում»:
Նշենք, որ նախագահական նստավայրի դիմաց վահաններով ու սաղավարտներով զինված ոսիկանները մի քանի շարքով շղթա են կազմել:
News.am