«Սահմանային սյուներ»՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ. բողոքի ակցիան շարունակվում է

Բաղրամյան 26–ի դիմաց շարունակվում է Սրբազան շարժման ակցիան։ Բողոքի ակցիայի մասնակիցները սահմանային սյուների մակետներ են բերել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրի մոտ։

Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ նախագահի նստավայր գալիս պարեկները իր մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ։

«Առանց միջազգային պայմանագիր լինելու, սահմանազատման կանոնակարգն արագությամբ անցել է Սահմանադրական դատարանով, անցել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ճանապարհով, հետո բերվել է նախագահական ու հավանաբար գիշերվա աղջամղջային ժամանին արթնացել ու ստորագրել է։ Ընդ որում, այս փաստաթղթի տակ որևէ ձևով գոյություն չունի Հայաստանի Հանրապետության աթոռը զավթած մարդու ստորագրությունը»,–ակցիայի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցները հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նախապես հայտարարելվել էր, որ պահանջելու են, որ նախագահը չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։

News.am