Նոր Կալեդոնիայի կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը
Նոր Կալեդոնիայի կոնգրեսի նախագահը չեղարկել է Ադրբեջանի հետ վիճահարույց համաձայնագիրը, որը Ֆրանսիայի կառավարությունը մեղադրել է մայիսին տեղի ունեցած բռնի բողոքի ցույցերի համար, հայտնում է ABC Pacific-ը։
Նորընտիր նախագահ Վեյլմա Ֆալաեոն փոխել է իր նախորդ Ռոխ Վամիտանի որդեգրած քաղաքականությունը, որը կանակների այլ ղեկավարների հետ միասին՝ անկախության հասնելու ջանքերի շրջանակում ամրապնդում էր կապերն Ադրբեջանի հետ:
«Նրանք շատ սերտ հարաբերություններ են զարգացրել Ադրբեջանի հետ, որն աջակցել է նրանց շարժմանը»,-ասում է Նոր Կալեդոնիայում Ավստրալիայի նախկին գլխավոր խորհրդական Դենիզ Ֆիշերը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը Բաքվի նախաձեռնություն անունով հայտնի երկու հանդիպում է անցկացրել, որի ընթացքում կոչ է արել ապագաղութացնել Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական բոլոր տարածքները: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նոր արտգործնախարար Ֆրանսուա-Նոել Բյուֆեն այցելել էր 13 մարդու կյանք խլած և մինչև 1 միլիարդ դոլարի վնաս հասցրած անկարգություններից հետո վերականգնվող տարածք:
Անկարգությունների պատճառ է դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ընտրական բարեփոխումներն իրականացնելու փորձը։
News.am