Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները չեն մասնակցի Ադրբեջանի COP29-ին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է բաց թողնել հաջորդ ամիս Ադրբեջանում անցկացվելիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29)՝ ժամանակացույցին առնչվող խնդիրների պատճառով: Դրա մասին գրում է The Hindustan Times-ը։
Այս զարգացումը բացառում է Հնդկաստանի առաջնորդի և նրա պակիստանցի գործընկեր Շեհբազ Շարիֆի հանդիպման հնարավորությունը, որով Իսլամաբադը շահագրգռված էր Հնդկաստանի արտգործնախարարի վերջերս կատարած այցից հետո՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հանդիպմանը հարևան երկիր:
Ըստ աղբյուրների՝ Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանքարի Իսլամաբադ կատարած այցից հետո պակիստանյան կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Մոդիի և Շարիֆի հանդիպման նկատմամբ, որպեսզի ջանքեր գործադրեն և ներկայում ամենացածր մակարդակի վրա գտնվող երկկողմանի հարաբերություններում փորձեն վերադարձնել հունի մեջ:
Ակնկալվում է, որ հնդկական պատվիրակությունը կգլխավորի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Բհուպենդեր Յադավը:
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այն առաջնորդների թվում են, որոնք, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն COP29-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես չի հաստատել իր մասնակցությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահը ևս չի մասնակցի Համաժողովին։
News.am