Իրանն արտակարգ նախազգուշացում է ուղարկել ամերիկացիներին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ի կողմից երրորդ երկրի (Շվեյցարիայի դեսպանատան) միջոցով ուղարկված արտակարգ հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման նախապատրաստման ֆոնին վառելիքի վերալիցքավորման և աջակցման համար օգտագործվող ԱՄՆ ցանկացած ռազմաբազա օրինական թիրախ կլինի Իրանի պատասխան հարվածների համար:

Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման նախապատրաստման ֆոնին ԱՄՆ-ը լրացուցիչ F-16-ներ է տեղակայել տարածաշրջանում:

News.am