«Մեծ յոթնյակի» ղեկավարները հասել են կոնսենսուսի Կիևին ռուսական ակտիվներից մոտ 50 մլրդ դոլար հատկացնելու մասին

«Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարները հասել են կոնսենսուսի Կիևին ռուսական ակտիվներից մոտ 50 մլրդ դոլար հատկացնելու մասին, նշվել է G7-ի հայտարարությունում։

Նրանք հայտարարել են, որ «հասել են կոնսենսուսի, թե ինչպես տրամադրեն» վարկեր 50 մլրդ դոլարի չափով՝ այս տարեվերջին վճարումներն սկսելու նպատակով»։

«Վարկային միջոցները կբաշխվեն մի քանի խողովակներով՝ աջակցելու համար Ուկրաինայի բյուջետային, ռազմական և վերականգնման օգնությանը»,- ավելացրել են G7-ի ղեկավարները։

Դաշինքի հայտարարության համաձայն՝ ֆինանսների նախարարները «համաձայնեցրել են տեխնիկական որոշումը, որը կապահովի վարկերի հետևողականությունը, համակարգումը, արդարացի բաշխումը և համերաշխությունը G7-ի բոլոր գործընկերների միջև»։

News.am