Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը»
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը, հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի 150 պատգամավորի։ Մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։
«Վրացական երազանքի» օգտին («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն»), քվեարկել է ընտրողների 53,92 %-%-ը։
Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ։
- «Փոփոխությունների կոալիցիա»՝ («Ախլի»-ի, «Գիրչի — առավել ազատության» և «Դրոա» ) – 11,04 %,
- «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ - 10,16%;
- «Ուժեղ Վրաստան» միավորում («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») –8,81 %;
- «Վրաստանի համար» – 7,77 %։
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը։ Վրաստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ «Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը:
Վրաստանի ընտրությունների վերջնական մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 58,94%: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18 քաղաքակական ուժ։
Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) և էլեկտրոնային տեխնոլոգիաների` հաստատման սարքերի և ձայների հաշվարկի լայնածավալ կիրառմամբ։
Sputnik Արմենիա