Ստեփան Դանիելյան․ Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ

Վրաստանի անկայուն իրավիճակը կախված կմնա մինչև ԱՄՆ ընտրությունները։ Այս մասին իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թրամփի կոնտրագենտը Եվրոպայում Օրբանն է, ով հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց «Վրացական երազանքին» դեռևս մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարությունը։

Թրամփի հաղթանակի դեպքում ընդդիմությունը կմնա որբ, հակառակ դեպքում անկայունությունը կշարունակվի»:

News.am