The Times of India․ Հայաստանը Հնդկաստանից պաշտպանական արտադրանքի խոշոր ներմուծողների շարքում է

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին Հայաստանը նշվել է 2023-24թթ. հնդկական պաշտպանական արտադրանքի խոշոր ներմուծողների շարքում, գրել է The Times of India թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Հայաստանը վերջին 4 տարիներին Հնդկաստանի հետ հրթիռների, հրետանային զենքի, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսանելիության սարքերի գնման մի քանի գործարքներ է կնքել։ Ընդ որում, Հայաստանը դարձել հնդկական արտադրության Akash ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։ Այդ գործարքների մի մասը ստորագրվել է դեռ Ադրբեջանի հետ Հայաստանի բախման ժամանակ։

Թերթը գրել է, որ հնդկական պետական և մասնավոր ընկերություններն արտահանում են տարատեսակ զենք, զինամթերք և համալրող սարքեր մոտ 100 երկրներ։ Անցած տարի վաճառքի ծավալը կազմել է 2,6 մլրդ դոլար։

News.am