ԱԺ-ում Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է ՀՀ դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Տվյալ հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն, առավելագույն պատիժն ազատազրկումն է երկու տարի ժամկետով։

Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։

Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։