ԵՄ 13 երկրներ տեղի ունեցողն անվանել են դավաճանություն «վրաց ժողովրդի եվրոպական ձգտումների հանդեպ»

Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում ստեղծված իրավիճակով։ Դրամասին ասվում է ԵՄ 13 երկրների հայտարարության մեջ։

«Միջազգային դիտորդներն արձանագրել են խախտումներ ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրությունների օրը:

Դատապարտում ենք ազատ և արդար ընտրությունների միջազգային չափանիշների բոլոր խախտումները։

Կիսում ենք նրանց մտահոգությունները և պահանջում բողոքների անաչառ քննություն և հայտնաբերված խախտումների վերացում։ Այս դժվարին պահին մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին։

Կարևոր է, որ բողոքի ցույցերը և մասնավորապես կառավարության արձագանքը դրանց խաղաղ լինեն։ Ընտրական ազնվության խախտումներն Եվրամիության թեկնածուից ակնկալվող չափանիշներին անհամատեղելի են։

Դրանք դավաճանություն են վրաց ժողովրդի օրինական եվրոպական ձգտումների նկատմամբ։ Օրենքի գերակայության և ազատ ու արդար ընտրությունների պահպանումը Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին ցանկացած առաջընթացի անբաժանելի մասն է:

Մենք քննադատում ենք վարչապետ Օրբանի կանխահաս այցը Վրաստան: Նա ԵՄ-ի անունից հանդես չի գալիս»։

Հայտարարությունը ստորագրել են Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարներն ու ներկայացուցիչները։

News.am