Ալիևը հարցրել է Փաշինյանին՝ իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում

«Հրապարակը» գրում է Հոկտեմբերի 24-ին Ալիև-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաև 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։

Երբ Արարատ Միրզոյանն Ալիևին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել և երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիևը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել. «Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետև գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։

Ալիևը շարունակել է «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։ Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ։

Verelq.am