2024-10-29 12:44
Լրատվական գործակալություններ
0
«Աթաթուրք» ֆիլմի ռեժիսորը մեղադրել է Հայկական լոբբիին Եվրոպայում ֆիլմի արգելման համար
Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Քամուրան Այնան խոսել է Եվրոպայում ֆիլմի ցուցադրման հետ կապված խնդիրներից։
Թուրքական Cumhuriyet–ի հետ զրույցում «Աթաթուրք» անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Քամուրան Այնան հայտնել է, որ Եվրոպայում Աթաթուրքի մանկության մասին պատմող անիմացիոն ֆիլմի ցուցադրությունից երկու օր առաջ կինոթատրոնների ղեկավարները հրաժարվել են ցուցադրել ֆիլմը առանց հիմնավոր պատճառների։
Նա պնդել է, որ իր տեղեկություններով Եվրոպայում ուժեղ դիրքեր զբաղեցնող Հայկական լոբբիին հաջողվել է կասեցնել ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում։
Ֆիլմի ռեժիսորը նշել է, թե ներկայում աշխատանքներ են տանում կրկին թույլտվություն ստանալու և ֆիլմը Եվրոպայում ցուցադրելու համար և մոտ են հաջողությանը։
News.am