ՄԱԿ. Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 440 հազար մարդ լքել է Լիբանանը

Առնվազն 440 հազար մարդ ​լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

Ինչպես նշվում է զեկույցում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ից ի վեր Լիբանանից Սիրիա է հատել սահմանը մոտ 440 հազար մարդ։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Իրաք է ժամանել ևս 22 հազար լիբանանցի։

News.am