Զուրաբիշվիլի․ «Վրացական երազանքը» ընտրություններում օգտագործել է «հայկական կարուսելը»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ի հարցազրույցում հայտնել է, որ մեղադրում է իշխանության կուսակցությանը ռուսական մեթոդների և ձևերի օգտագործման, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ հնարավոր օգնության համար ընտրությունների գործընթացին, տեղեկացրել է SOVA-ն։
Զուրաբիշվիլին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծարարություն էին հմուտ միջոցների օգտագործմամբ։
«Դրանք ներառում էին խախտումներ, այդ թվում մարդկանց վախեցնելը, պետական ծառայությունից կախված մարդկանց վրա ճնշում գործադրելը։ Դրանք մարդիկ էին, որոնց նրանք օգտագործել են նաև անցյալում, տարբեր շրջաններում, բայց այս անգամ դա տեղի ունեցավ տեխնոլոգիաների օգտագործման համադրմամբ»,- ասել է նախագահը։
Հարցին, թե ինչ է նախագահը ենթադրում «տեխնոլոգիաների օ գտագործում» ասելով, Զուրաբիշվիլին պատասխանել է՝ «հայկական կարուսելը»։
«Հայկական կարուսել». մենք այստեղ դա անվանում ենք «հայկական կարուսել», ես չգիտեմ, թե արդյոք նրանք դա անվանում են «վրացական կարուսել»։ Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են տարբեր պատրվակներով վերցնել անձը հաստատող վկայականները սոցիալապես չպաշտպանված մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից. ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչու են անում դա։
Փաստացի, դրանք օգտագործվել են նույն մարդու կողմից քվերակվելու համար։ Մի վկայականի և տարբեր էլեկտրոնային սարքերի օգնությամբ դա հնարավոր է եղել կատարել մոտ 17 անգամ։ Նրանք անձը հաստատող մեծ քանակությամբ վկայականներ կամ համարներ են ունեցել»,- ասել է պետության ղեկավարը։
News.am