ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն Իսրայելին և Իրանին զսպվածության կոչ են արել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները Իսրայելին և Իրանին կոչ են արել կոտրել միմյանց վրա փոխադարձ հարձակումների շղթան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը գումարվել է Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ շաբաթ գիշեր Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանի երեք նահանգներում գտնվող հրթիռների գործարաններին։ Խորհրդի անդամներ Ալժիրը, Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանել են Թեհրանի խնդրանքը։
ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում տեսնել հետագա էսկալացիա և դիմել է երկու կողմերին:
«Միացյալ Նահանգների ուղերձն Իսրայելին մնում է հստակ. մենք միշտ կօգնենք պաշտպանել իր ժողովրդին և տարածքը Իրանից և ահաբեկչական վստահված անձանցից ու գործընկերներից», - ասել է նա: «Մեր ուղերձը Իրանին նույնպես մնում է հստակ. եթե նա որոշի հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Իսրայելի կամ տարածաշրջանում ԱՄՆ անձնակազմի դեմ, լուրջ հետևանքներ կլինեն: Մենք չենք վարանի ինքնապաշտպանական միջոցներ ձեռնարկել»։
News.am