NYT․ Իսրայելը հարվածել է ԻՀՊԿ հրթիռների արտադրման տիեզերական կենտրոնին

Իսրայելը հարվածել է Շահրուդ տիեզերական կենտրոնին Իրանի Սեմնան նահանգում, որը կառավարում է Իսլամալան հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հոկտեմբերի 26-ի գրոհի ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով Planet Labs ամերիկյան օպերատորի արբանյակային նոր լուսանկարներին։

Թեթրի տվյալներով՝ Շահրուդի կենտրոնական շենքում արտադրում են պինդ վառելիքային հրթիռային շարժիչներ։ Դրանք օգտագործվում են միջին հեռահարության բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրության համար, որոնց օգնությամբ Իրանը կարող է հարվածներ հասցնել Իսրայելին։

ԻՀՊԿ-ը վերջին տարիներին մշակել է հրթիռների արտադրման սեփական ծրագիր, որն առանձին է Իրանի Զինված ուժերի ծրագրից, գրել է NYT-ը։

Թերթը նաև տեղեկացրել է, որ կենտրոնից բացի Իսրայելը ոչնչացրել է իրանական հակաօդային համակարգերը, որոնք հետ են մղում գրոհները նավթավերամշակման և նավթաքիմիական գործարանների պաշտպանության համար, ինչպես նաև Իրանի հարավի խոշոր գազային հանքը և նավահանգիստը։

News.am