Responsible Statecraft․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԿՏԻԱԲԱՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՏԵՆ ԻՐ ՀԵՏ՝ ԽԱԽՏԵԼՈՎ ԱՄՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Մայիսին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրեց պատգամավոր Հենրի Կուելարին (Տեխաս նահանգից) և նրա կնոջը՝ Իմելդա Կուելարին կաշառակերության և Ադրբեջանի համար չգրանցված օտարերկրյա գործակալներ հանդես գալու մեջ: Այս մասին գրում է Responsible Statecraft հրատարակությունը։

«Կոնգրեսական Կուելարն ենթադրաբար առնվազն 360,000 դոլար է վերցրել Ադրբեջանի կողմից վերահսկվող ընկերություններից՝ ի թիվս այլ բաների, տապալելու Կոնգրեսի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայերին աջակցելու և «ադրբեջանական ներկայացուցիչներին խորհրդատվության՝ Միացյալ Նահանգների կառավարության լոբբինգի ջանքերի վերաբերյալ»:

Չնայած Կուելարի մեղադրանքին, Ադրբեջանը դեռ փորձում է շրջանցել օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA), օտարերկրյա ազդեցության մասին օրենքը, որը լոբբիստներից պահանջում է գրանցել և բացահայտել իրենց աշխատանքը օտարերկրյա տնօրենների համար:

POLITICO-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը «վերջերս հարցրել է Վաշինգտոնի լոբբիստներին, ում հետ է դիտարկում է աշխատել, չգրանցվել FARA-ի ներքո»:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի լկտի պահանջը գալիս է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։

Բարեկամ, թե թշնամի, ոչ մի երկիր օրենքից վեր չէ։ The Guardian-ը օգոստոսին հայտնել էր, որ Իսրայելի կառավարությունը նույնպես փորձում է խուսափել FARA-ի պահանջներից: Իսրայելի արդարադատության նախարարության իրավական ռազմավարության հուշագիրը ցույց է տվել, որ պաշտոնյաները քննարկել են FARA-ի կողմից 8,6 միլիոն դոլար արժողությամբ PR արշավի բացահայտումից խուսափելու ուղիները, որոնք ուղղված են ԱՄՆ-ում քննադատներին դիմակայելուն: Հուշագրում նշվում է, որ գրանցումը «կվնասի մի քանի ամերիկյան խմբերի հեղինակությանը, որոնք ֆինանսավորում և ցուցումներ են ստանում Իսրայելից և կստիպի նրանց կատարել թափանցիկության ծանր պահանջները»:

Անցյալ օգոստոսին Ադրբեջանը միջազգային իրավական փորձագետ Ռոդնի Դիքսոնին վարձեց զեկույց հրապարակելու համար, որը պաշտպանում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մեղադրանքներից: Դիքսոնը հրապարակեց զեկույցը ամերիկյան լրատվամիջոցներում և Friedlander Group-ի գործադիր տնօրեն Էզրա Ֆրիդլենդերի ղեկավարությամբ հանդիպեց ԱՄՆ վեց ներկայացուցիչների և Կոնգրեսի տասնյակ աշխատակիցների հետ, բոլորն էլ առանց օտարերկրյա գործակալ գրանցվելու:

Մինչ որոշ ընկերություններ հրաժարվում են աշխատել Ադրբեջանի հետ՝ վկայակոչելով դաշնային կանոնները շրջանցելու ճնշումը, մյուսները հերթ են կանգնում նավթով հարուստ կովկասյան երկրից վճարումների համար: Հունիսին Ադրբեջանի շահերը ներկայացնելու համար գրանցվել է ևս երկու ընկերություն։

Ադրբեջանի դեսպանատունը վարձել է Skyline Capitol-ը՝ նախկին պատգամավոր Քրիս Ստյուարտի (Ռ-Յուտա) գլխավորությամբ, ամսական 50,000 դոլարով:

Մեկ այլ Ադրբեջանի գործընկեր էր Teneo Strategy ընկերությունը, որը հասարակայնության հետ կապերի ընկերությունն է, որը թիրախավորում է համաշխարհային լրատվամիջոցները՝ COP 29-ից առաջ: Ընկերությունը կապվել է մոտ 144 լրագրողների հետ՝ 4,7 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում: Teneo-ն սկսեց գործել փետրվարին, բայց պաշտոնապես չբացահայտեց իր գործունեությունը FARA-ի ներքո մինչև հունիս՝ խախտելով 10-օրյա գրանցման պահանջը»,- գրում է Responsible Statecraft-ը:

News.am