Իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման է ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, 2-ը ձերբակալվել են. Փաստաբան

Հերթական ոստիկանական ապօրինությունն է տեղի ունեցել այս գիշեր։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են։ Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։ Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am