Մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվներ սոցցանցերում գովազդում են Բաքվում կայանալիք COP29-ը
Սոցցանցերի տասնյակ կեղծ օգտահաշիվներ ակտիվորեն աջակցում են Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29 անցկացումը, գրում է «The Guardian»-ը՝ վկայակոչելով «Global Witness»-ի նոր վերլուծությունը։
Ըստ տեղեկությունների՝ վերլուծության արդյունքում հայտնաբերվել է 71 կասկածելի հաշիվ X սոցիալական ցանցում: Դրանք բոլորն էլ իրենց դրոշի և պրոֆիլի լուսանկարում վերբեռնում են բնական տեսարանների, ծաղիկների կամ ծառերի պատկերներ: Որոշ հաշիվներ օգտագործում են նույն պատկերները:
Այս գրառումներում օգտագործվում են #COP29 կամ #COP29Azerbaijan հեշթեգերը, իսկ ռեթվիթների 70%-ը Ադրբեջանի կառավարության պաշտոնական գրառումներն են։
«Global Witness»-ը նշում է, որ սոցցանցերում այսպիսի գրառումների արհեստական քարոզչությունը խլացնում է Ադրբեջանի գործողությունների քննադատությունը՝ ուղղված կլիմայական ճգնաժամի և մարդու իրավունքների ոտնահարմանը:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն և COP29 մամուլի ծառայությունը չեն արձագանքել իրավիճակը մեկնաբանելու «The Guardian»-ի խնդրանքին:
Alpha News