Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, կա վտանգ, որ նորից կհարվածեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաեւ Ներքին Հանդ:


«Այցելել եմ աջակցելու ամբողջ Սյունիքին, այդ թվում ներքին Հանդին: Ես ընդամենը դիտել եմ, տեսել եմ այն ամենը, ինչ կատարվում է: Այո, Ներքին Հանդի մի մասը Ադրբեջանի կողմից վերցված է, եւ մենք դա տեսնում ենք: Այդ իրավիճակը բնակիչների համար մեծ դժվարություներն է առաջացնում, անվտանգության զգացողություն կա, կարող են հարվածները նորից սկսել»,-Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ կենցաղի հետ կապված խնդիրներ կան, բնակչությունը անգամ ջրի խնդիր ունի. «Դրա համար էլ ասել եմ, որ մարդիկ չեն կարողանում իրենց բարեկամների գերեզմաններին այցելել»:

Նա արձանագրել է, որ Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիների կողմից. «Մի կողմից դեռ կարողանում ենք գնալ Ներքին Հանդ»։

Դիտարկմանը, որ Գորիս-Կապան ճանապարհը եւս ադրբեջանի հսկողության տակ է, դեսպանն ասաց. «Ես խոսեցի միայն Ներքին Հանդի մասին: Ինչ վերաբերում է ամբողջ սահմանին, իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջւեւ սահմանազատման սկսված գործընթացին. «Դելիմիտացիան պետք է լինի Ալմաթիի հռչակագրի հիմքով: Դրա շուրջ է, որ կողմերը պետք է համաձայնության գան»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am