Իշխանությունները սուտ են ասում, որ ռազմագերիների վերադարձն իրենց օրակարգում է. Սաղաթելյան
Իշխանությունները սուտ են ասում, որ ռազմագերիների վերադարձն իրենց օրակարգում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Երբ երկրի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունենում եւ որեւէ կերպ դրան չի անդրադառնում, դա մեզ համար լուրջ փաստ է, որ այս մարդիկ չեն զբաղվում դրանով: Հիմա տակից ով ինչ է բանակցում եւ ինչի համար, ինչ առեւտրի առարկա կա այդ արանքում, դա արդեն մեզ համար կարեւոր չէ:
Եթե դու գնում ես բանակցությունների, բայց չունես պահանջներ, չունես նախապայմաններ, ուրեմն իրենք եւս մեկ անգամ հաստատում են մեր պնդումը, որ այստեղ, ըստ էության, բանակցություններ գոյություն չունեն, իրենք պայմանավորվում են Ադրբեջանի ներկայացրած պահանջների շուրջ եւ կազմում ժամանակացույց»,-ասաց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am