Արևմուտքն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերություններում. Լավրով

Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկի II միջազգային համաժողովում` նվիրված եվրասիական անվտանգության հարցերին։

«Արևմուտքը չի դադարեցնում իր ապակառուցողական գործունեությունը եվրասիական մայրցամաքի նաև այլ հատվածներում։ Հարավային Կովկասում նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը։

Ինչպես նշել է նախարարը, 20-ամյա օկուպացիայից հետո Աֆղանստանից փախած ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ցանկանում են միջամտել այս երկրում իրավիճակի կայունացման փխրուն գործընթացին։ Նրանք նաև պատրվակներ են հորինում Կենտրոնական Ասիայի երկրներում իրենց ռազմական ներկայության համար։

ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ագրեսիվ գործողությունների հետևանքով մեծացել են մայրցամաքի մասնատման ռիսկերը, նշել է Լավրովը։

Sputnik Արմենիա