Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց «Հրաշափառի» արարողություն։

Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։

Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ ընդգծելով, որ հոգևոր մխիթարություն և օրհնություն է վերստին գտնվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը:

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Aysor