Խաղաղության շուրջ բանակցությունների հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութիի հետ՝ ի թիվս այլնի, քննարկելով հայ-ադրբեջանական կարգավորումը։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում:

«Սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Alpha News