«Սրբազան պայքարի» երկու մասնակից ազատ արձակվեցին

7 քաղաքական ակտիվիստ շարունակում է մնալ անազատության մեջ։

Քիչ առաջ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին 24 ժամվա ընթացքում ձերբակալվել էին պայքարի 9 մասնակիցներ, նրանց կասկածում են ապօրինի զենք պահելու մեջ։

Նշենք, որ 7 քաղաքական ակտիվիստ շարունակում է մնալ անազատության մեջ։

Sputnik Արմենիա