ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը. Միլլեր

ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման կանոնակարգի ձևակերպումը։

X-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, թե սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։

«Մենք աջակցում ենք երկու կողմերի միջև դեպի կայուն, արժանապատիվ խաղաղությանն ուղղված աշխատանքին՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա։

Նովոստի-Արմենիա