Բաքուն նյարդային է արձագանքել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հուզական քննադատությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտտինյիի հասցեին՝ մեղադրելով դիվանագետին իբր «դիվանագիտական էթիկետի տարրական կանոնների խախտման» մեջ:
Դիվանագիտական վրդովմունքի հերթական նոպայի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատությամբ է հանդես եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հասցեին: Նրա խոսքով, Օլիվիե Դըկոտինյին իբր «ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների»:
Իր հուզական հայտարարության մեջ ադրբեջանցի դիվանագետը չմոռացավ դեսպանի հայտարարությունները կապել «ֆրանսիական արտաքին քաղաքականության ձախողման» հետ: Հատկապես ցուցադրական է Ֆրանսիային «տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանն ուղղված սադրանքների» մեջ մեղադրելը:
Պաշտոնական Բաքվի այսպիսի բուռն արձագանքը ֆրանսիացի դեսպանի դիվանագիտական հայտարարություններին ցույց է տալիս ադրբեջանական կողմի աճող զգայունությունը տարածաշրջանում իր գործողությունների միջազգային քննադատության նկատմամբ:
Բաքվի դիվանագիտական դեմարշի պատճառ են հանդիսացել ֆրանսիացի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հայտարարությունները Գորիս կատարած այցի ժամանակ, որտեղ նա արձանագրել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Ադրբեջանի կողմից օկուպացման փաստը:
Այցի ընթացքում դիվանագետն ուշադրություն է դարձրել տարածաշրջանում տիրող բարդ մարդասիրական իրավիճակին: Նրա դիտարկումների համաձայն, տեղի բնակիչները լուրջ դժվարություններ են կրում առօրյա կյանքում, այդ թվում՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ:
Հատկապես մտահոգիչ է բնակչության շրջանում կրակոցների վերսկսման հնարավորության պատճառով մշտական վտանգի զգացողությունը: Բացի այդ, դեսպանը նշել է, որ տեղի բնակիչները զրկված են հարազատների գերեզմանները այցելելու հնարավորությունից:
Այցի ընթացքում ֆրանսիացի դիվանագետն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման թեմային՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը այս գործընթացին՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ նախկինում համաձայնության են եկել երկու կողմերը:
Verelq.am