Ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված ևս 4 քաղաքացի. «Սրբազան պայքար»

Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված ևս 4 քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը։

Երեկ մի խումբ քաղաքացիներ Էրեբունու ձերբակալվածների պահման վայրի դիմաց ակցիա էին անցկացնում ի պաշտպանություն այնտեղ գտնվող 9 քաղաքացիների։ Հավաքվածներն ասում էին, որ իրավապահները ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին հերթով տարել են 24 ժամվա ընթացքում, հիմնականում` ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 2-ը` Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը, ազատ են արձակվել։

«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ազատ են արձակվել նաև Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը:

Շարունակում են ձերբակալված մնալ Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:

Հիշեցնենք` փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ ձերբակալված երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։

Sputnik Արմենիա