Ոստիկանապետի նկարները՝ Երևանի փողոցներում
Ոստիկանապետի նկարներն այս գիշեր կրկին հայտնվել են Երևանի փողոցներում: Այս մասին հայտնում է Սրբազան շարժում Տելեգրամյան ալիքը:
"Նիկոլի գրպանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան" գրությամբ պաստառները փակցվել են սյուների, աղբամանների վրա:
Նշենք, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ։
ՔԻՀԿ-ն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես օրենքով սահմանված նպատակներով՝ անշեղորեն պահպանելով օրինականության, մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության սկզբունքները։
Նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո, կարող է վկայել նաև ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտման մասին, այն է՝ հիմնարար իրավունքների սահմանափակումները պետության կողմից կիրառվել են կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։
Verelq.am